Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Քանի դեռ Հայաստանը բռնազավթված է թշնամական ուժերի կողմից, հայկական ֆուտբոլից հաջողություն ակնկալելը միամտություն է

Քանի դեռ Հայաստանը բռնազավթված է թշնամական ուժերի կողմից, հայկական ֆուտբոլից հաջողություն  ակնկալելը միամտություն է
24.03.2025 | 09:47

Ֆուտբոլն աշխարհում ամենաքաղաքականացված սպորտն է. այն կարող է ոգևորել ու համախմբել ցանկացած ժողովրդի, ներշնչել ինքնավստահություն և դառնալ ազգային վերելքի ու միասնության խորհրդանիշ։ Սակայն, քանի դեռ Հայաստանը բռնազավթված է բացահայտ թշնամական ուժերի կողմից, հայկական ֆուտբոլի հավաքականից հաջողություններ ակնկալելը միամտություն կլինի. մեզ պարզապես չեն թույլատրի ստեղծել ու զարգացնել կենսունակ հայկական ֆուտբոլ։

Ուստի, նախևառաջ, անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունն ու ապահովել ազգային անվտանգությունը. միայն այդ դեպքում կարող ենք հուսալ, որ հայկական ֆուտբոլը կդառնա մեր ժողովրդի վերածննդի խորհրդանշական դրսևորումներից մեկը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ